Սևիկյանին «Պարի Նիժնի Նովգորոդում» կփոխարինի Ծառուկյանը

Վալերի Ծառուկյան
Ծառուկյանն առաջին լիգայում առանձնացել է 20 խաղերում գրանցած մեկ գոլով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը դարձել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ՖԱ-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 3,5 տարվա համար։
Վալերի Ծառուկյանի նախորդ ակումբը Վլադիկավկազի «Ալանիան» էր։
Ընթացիկ սեզոնում Ծառուկյանը 20 խաղ է անցկացրել ռուսական ֆուտբոլի առաջին լիգայում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։