ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի և ՌԴ «Նորիլսկի նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը նախորդ տարվա արդյունքներով ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտզալի խաղացող։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Սանոսյանը քվեարկության արդյունքում 61 միավոր է հավաքել։ Երկրորդը ֆուտզալի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն է (42)։ Երրորդը՝ Ժոաո Գիլերմե Կարվալյոն («Գազպրոմ-Յուգրա», 13 միավոր)։
Լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որը 75 միավոր է հավաքել։