ՌԴ պաշտոնյան Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

ՌԴ ԱԳՆ շենքը
Զրուցակիցներն արձանագրել են տարածաշրջանային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման։ Կողմերն արձանագրել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից, երկուշաբթի Թուրքիայի դեսպանի հետ հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգի շուրջ: