Նորվեգիայում հայ մարմնամարզուհին 3 ոսկե մեդալ է նվաճել

Աննա Բադալյան. Արխիվային լուսանկար
Աննա Բադալյանը հանդես է եկել բազմամարտ, օղակներ և գուրզեր մրցաձևերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Նորվեգիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «The northern lights 2024» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը 3 ոսկի է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա երեք տարբեր մրցաձևում է հանդես եկել`բազմամարտ, օղակ և գուրզեր, ու առաջին տեղը գրավել։
Հիշեցնեք, որ Աննա Բադալյանը 2023 թվականի հունվարին նույնպես մասնակցել է այս միջազգային մրցաշարին ու 2-րդ հորիզոնականն էր զբաղեցրել։ Նա արծաթ էր նվաճել միայն գնդակով վարժությունում, իսկ օղակով, բուլավայով և ժապավենով վարժություններում ոսկե մեդալ էր նվաճել։