Իրանն ու Պակիստանը համաձայնեցրել են մինչև հունվարի 26-ը երկրի դեսպանների վերադարձը

Իրանի դրոշը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Իսլամաբադի հրավերով հունվարի 29-ին կայցելի Պակիստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Պակիստանի և Իրանի արտգործնախարարներ Ջալիլ Աբբաս Ջիլանին և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը համաձայնության են եկել մինչև հունվարի 26-ը երկրի դեսպաններին իրենց պարտականությունների վերադարձնելու մասին։ Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում Պակիստանի ԱԳՆ ներկայացուցչի էջում։
«Պակիստանի և Իրանի արտգործնախարարներրի հեռախոսազրույցից հետո համատեղ համաձայնություն է ձեռք բերվել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը երկու երկրների դեսպաններին իրենց պարտականություններին վերադարձնելու մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Իսլամաբադի հրավերով հունվարի 29-ին Պակիստան կայցելի։
Պակիստանի ԱԳՆ-ն հունվարի 18-ին հայտնել էր իրանական Սիստան և Բելուջիստան նահանգներում ահաբեկիչների թաքստոցներին հասցված մի շարք հարվածների մասին։ ԱԳՆ-ում նշել էին, որ գործողության նպատակը Իրանի չկառավարվող տարածքներում պակիստանյան ծագում ունեցող ահաբեկիչներն էին։ Միևնույն ժամանակ ԱԳՆ-ում նշել են, որ Պակիստանը հարգում է ԻԻՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հարվածների միակ նպատակն էլ սեփական անվտանգության և ազգային շահերի ապահովումն էր։