Ինչ արբանյակ է պետք Հայաստանին. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի կարծիքը

Հայաստանում հավաքված «Հայասաթ-1»-ը լավ է որպես ուսումնական մոդել, բայց քիչ թե շատ լուրջ խնդիրներ լուծելու համար առնվազն 200 մլն դոլարանոց արբանյակ է պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հայաստանում հավաքված առաջին արբանյակը լավ է տեղացի ինժեներների փորձառությունն ավելացնելու համար, բայց պետք է հասկանալ, որ այն կարող է լուրջ խնդիրներ լուծել։ Այս մասին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը։
«Դա իմ երազանքն էր». ինչպես է 93–ամյա Վոլոդյա Աղաբաբյանը աստղադիտակներ պատրաստում
Հայաստանում հավաքված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, որը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին, դրա ստեղծողների (տիեզերական տեխնոլոգիաների «Բազումք» ոչ պետական լաբորատորիայի) կողմից հայտարարվել է հենց որպես ուսումնական, սակայն հանրության շրջանում դրա գործառույթներն ու հնարավորությունները չափազանցվեցին։
2,6– մետրանոց աստղադիտակ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում
Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ սա փոքր չափի խորանարդային արբանյակ է (cubesat), որից վերջին տարիներին ամբողջ աշխարհում հազարներով են ուղեծիր դուրս գալիս։ Իսկ եթե մենք խոսում ենք արբանյակի մասին, որն ի վիճակի է քիչ թե շատ լուրջ խնդիրներ լուծել (այդ թվում՝ պաշտպանական նպատակներով), ապա դրա համար պահանջվում է առնվազն200 միլիոն դոլար (հաշվի առնելով բարձրորակ ժամանակակից սարքավորումների գները): Միքայելյանը նշեց, որ այդ ժամանակ Հայաստանն անկախ կդառնա այն իմաստով, որ ստիպված չի լինի անհրաժեշտ պատկերները (այդ թվում՝ հատուկ նշանակության) դրսից գնել։
Տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը
Օրինակ՝ «Հաբլ» ուղեծրային աստղադիտակի համար ընդհանուր ծախսերը 1990 թվականին գործարկումից ի վեր կազմել են մոտ 4 մլրդ դոլար, իսկ «Ջեյմս Ուեբ» նոր ուղեծրային աստղադիտակի համար, որը գործարկվել է անցյալ տարի, ծախսերն արդեն գերազանցել են 6 մլրդ դոլարը։ Տվյալ դեպքում խոսքը աստղադիտակների մասին է, որոնք նայում են ներքևից վերև (դեպի տիեզերք), այլ ոչ թե վերևից ներքև՝ դեպի Երկիր, բայց ժամանակակից արբանյակները (NASA-ի և այլ կազմակերպությունների), Միքայելյանի խոսքով, շատ մեծ միջոցներ են պահանջում։
Տրամաբանորեն, Հայաստանին ավելի օգտակար կլինի գեոստացիոնար արբանյակը, այսինքն՝ ոչ թե Երկրագնդի շուրջ պտույտներ անող, այլ մի կետում կախված (իրականում այն շարժվում է, ուղղակի նույն արագությամբ, ինչ Երկիրն իր առանցքի շուրջ)։
«Չէ՞ որ մեզ պետք են մեր և հարակից երկրների տարածքի պատկերները, այլ ոչ թե Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի»,-նշեց Միքայելյանը:
Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի տրամադրում հայկական արբանյակի արված լուսանկարները
Նշենք, որ Հայաստանի պատվերով առաջին արբանյակը հավաքվել է Իսպանիայում (Urdaneta անվանումով, իսպանական Satlantis ընկերության կողմից): Արբանյակն արձակվել է 2022 թվականի մայիսի վերջին, ապա վերանվանվել ArmSAT-1։ Այս արբանյակն ավելի մեծ է, քան «Հայասթ-1»-ը, դրա վրա ավելի հզոր սարքավորումներ են տեղադրված։ «Հայասաթ-1»-ը ստեղծվել է մասնավոր միջոցներով (առանց պետական հատկացումների)։