ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում հունվարի 22–ի դրությամբ կարմրուկով վարակվելու լաբորատոր հաստատված 32 դեպք է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` 32 դեպքից 25–ը երեխաներ են, 7–ը` մեծահասակ։ Նախորդ շաբաթվա հետ համեմատած`դեպքերի թիվը 21–ով ավելացել է։
Հոսպիտալացվել է 16 քաղաքացի, դուրս է գրվել երեքը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նաև հայտնում են, որ 2023 թվականի ընթացքում կարմրուկի 545 դեպք է հաստատվել։