Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Էլմիրա Կարապետյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։
Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.
Ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան։
Հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան։
Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Այվազյանը։