Ֆլորիդայի նահանգապետը դուրս է մնացել նախագահական նախընտրական մրցապայքարից

Ռոն Դեսանտիս. Արխիվային լուսանկար
Թրամփի գլխավոր մրցակիցը Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի համար պայքարում շարունակում է մնալ Հարավային Կարոլինա նահանգի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել պայքարն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար և սատարել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտարարությունը հնչել է Այովա նահանգում ներկուսակցական հանրապետական ընտրություններից հետո, որտեղ Դեսանտիսը զիջել է Թրամփին, և Նյու-Հեմփշիրում կայացած նախնական քվեարկությունից առաջ, որտեղ կիրակի հրապարակած հարցման համաձայն նահանգապետը կարող է ընդամենը 6%-ի հույս ունենալ։
Թրամփի գլխավոր մրցակիցը Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի համար պայքարում շարունակում է մնալ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ և Հարավային Կարոլինա նահանգի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին։