Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

Մրցաշարը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի:
Նշվում է, որ օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Ղազախստանում, մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
Հաշվի առնելով քամու ուղղությունը` հեռու եմ ցատկել. հայ եռացատկորդը բրոնզե մեդալ է նվաճել
Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: