ԵՄ–ն շուտով կպայմանավորվի իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցների հարցում. Բորել

Բելգիայի ԱԳ նախարար Աջա Լյաբիբն առաջարկել է դիտարկել Հորդանանի արևմտյան ափին անօրինական բնակեցման հարցում ներգրավված իսրայելցիների՝ Շենգենյան գոտի մուտքի արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ–ում շարունակում են աշխատել իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցների ուղղությամբ, որոնք պատասխանատու են Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնությունների համար։ Նա հույս ունի, որ մոտ ժամանակներս պայմանավորվածություն ձեռք կբերվի:
«Պատժամիջոցների շուրջ աշխատանքը շարունակվում է. այն ընթանում է մարդու իրավունքների խախտումների դեպքում պատժամիջոցների ռեժիմի շրջանակում։ Ես հույս ունեմ, որ շուտով պայմանավորվածություն ձեռք կբերվի»,– ասել է նա` ամփոփելով Բրյուսելում տեղի ունեցած եվրոպական արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքները:
Ավելի վաղ Բելգիայի ԱԳ նախարար Աջա Լյաբիբն առաջարկել էր քննարկել Շենգենյան գոտու տարածք մուտքի արգելքի հարցն այն իսրայելցիների համար, որոնք ներգրավված են Հորդանան գետի արևմտյան ափին անօրինական բնակեցման գործունեության մեջ:
Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության Հայաստանի հետ. Բորել