ԵԽԽՎ–ն նոր նախագահ ունի. Թեոդորոս Ռուսոպուլոսը Հունաստանից է

Ռուսոպուլոսը Հունաստանի առաջին քաղաքացին է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԵԽԽՎ–ն նոր նախագահ ունի` Հունաստանից Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի X–ի միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Թեոդորոս Ռուսոպուլոսին Հունաստանից, որը հենց նոր ընտրվեց վեհաժողովի նախագահ: Պարոն Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35–րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը»,– նշում են ԵԽԽՎ–ից:
Ռուսոպուլոսը ԵԽԽՎ նախագահն է ընտրվել մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:
ԵԽԽՎ–ն կվիճարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
Մինչ այս հույն քաղաքական գործիչ Թեոդորոս Ռուսոպուլոսը եղել է ԵԺԿ խմբի փոխնախագահը և ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի նախագահը։