Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Հայաստանի դեսպանների հետ

Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Հայաստանի դեսպանների հետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հունվարի 20-21-ը Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության X-ի էջում։
ԱԳ նախարարի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, ինչպես նաև Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը:
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: