ԱՊՀ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն ակնհայտ է. գլխավոր քարտուղար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ վերջին տարիներին համագործակցության շրջանակում գործունեության ակտիվացում է նկատվում:
«Մենք շատ խնդիրներ ունենք, ու չենք թաքցնում դրանք։ Մենք աշխատում ենք միասին լուծել դրանք, հաղթահարել այն դժվարությունները, որոնց բախվում ենք», - ասել է Լեբեդևն այսօր Մինսկում Բելառուսի ԿԸՀ ղեկավար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ «համագործակցության ամրապնդման (մշակութային, մարդասիրական փոխգործակցության, անվտանգության ապահովման) օբյեկտիվ անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է»:
ԱՊՀ-ի ամրապնդում, միջազգային հեղինակության բարձրացում. ՌԴ-ն ստանձնեց նախագահությունը