ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Աֆղանստանում կործանված Falcon 10 ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը (65-ամյա Անատոլի Եվսյուկովը և 64-ամյա Աննա Եվսյուկովան), նախնական տվյալներով, մահացել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններին։
Թռիչքի ժամանակ կինը միացված է եղել թթվածնային սարքին, ամուսինն ուղեկցել է նրան։ Ամուսնական զույգը Վոլգոդոնսկից՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները, դեկտեմբերից Թաիլանդում էին։ Այնտեղ կինը հիվանդացել է, և նրան տեղափոխելու համար ինքնաթիռ է պատվիրվել։ ԶԼՄ-ների տվյալներով ՝ կնոջ գրեթե բոլոր օրգանները դադարել են աշխատելուց, բացի ուղեղից և սրտից, նրան թաիլանդական Պաթայայից շտապ տեղափոխել են Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ողջ է մնացել չորս մարդ, ընդ որում, նրանցից մեկը, Afghanistan International հեռուստաալիքի տվյալներով, կարողացել է հասնել բնակավայր ու ժեստերով օգնություն խնդրել:
Ինքնաթիռում, բացի Եվսյուկովներից, եղել են օդաչուներ Դմիտրի Բելյակովը (41 տարեկան) և Արկադի Գրաչովը (42 տարեկան), բուժեղբայր Իգոր Սիվորոտկինը(26 տարեկան) և բժիշկ-ռեանիմատոլոգ Պավել Պոպովը (44 տարեկան)։
Ողջ են մնացել օդաչուն ու ևս երեքը։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։