ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են։ Որոշումը հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքէջում։
«Ազգային ժողովի աշխատակազմի 2024 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի»,- նշված է Սիմոնյանի որոշման մեջ։
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորների պարգևավճարներն այսուհետ լինելու են ամեն սեպտեմբերի 21–ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։