Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առևանգման դեպքի հանգմանքներ հայտնելու համար դեռ վաղ է։ Sputnik Արմենիային ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Փոխարենը նա հայտնել է, որ քննչական կոմիտեն հունվարի 17-ին հաղորդում է ստացել Նարե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։
Կատարվում են քննչական ու դատավարական գործողոթյուններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը օրերս հայտարարել էր ավագանու անդամ Նարե Հայրապետյանի առևանգման մասին։ Առևանգողները ընդդիմադիր գործչին պահանջներ ու զգուշացումներ էին ներկայացրել նրա հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ։