Սիրողական ձկնորսության արդյունքում ՀՀ բնական պաշարներին որևէ վտանգ չի սպառնում. Բալոյան

Sputnik
Հայաստանում ձկան և խեցգետնի սիրողական որսի թույլատրելի տեսակները, չափականակն ու ժամանակահատվածը սահմանվում են Շրջական միջավայրի նախարարի հրամանով։
2024թ–ի հրամանը դեռ ընդունված չէ, բայց դրա նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի էլեկտրոնային հարթակում և հանրային քննարկման ավարտին կընդունվի նախարարի կողմից։
Հրապարակված նախագծից պարզ է դառում, որ ձկնորսության թույլատրելի տեսակների ցանկում նախորդ տարիների համեմատ էականփոփոխություններ չեն արվել։ Ինչպես և նախկինում, այս տարի ևս Սևանա լճում սիգի և խեցգետնի սիրողական որսն արգելված կլինի։ Փոխարենը խեցգետին կամ կարմրախայտ ձկնորսները կկարողանան որսալ հայաստանյան այլ լճերում, ջրամբարներում ու գետերում, բայց միայն սիրողական որսի համար նախատեսված գործիքներով։
Շրջական միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ սիրողական ձկնորսության համար թույլատրված տեսակները Հայաստանում բավական մեծ քանակ են կազմում, և սիրողական որսը այդ տեսակների գոյության համար սպառնալիք չէ։