2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիպոտեկային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը։
Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, 2027 թ. հունվարի 1–ից եկամտահարկի վերադարձը չի գործի նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից` արդեն ամբողջ Հայաստանի տարածքում։
Բացի այդ Երևանի քաղաքապետարանն էլ այս տարվա հունվարից կտրուկ բարձրացրել է կառուցապատողների համար նախատեսված տեղական որոշ տուրքերի չափերը։
Այս ամենը կառուցապատողների գնահատմամբ, առաջիկայում կարող է հանգեցնել շինարարության տեմպերի կտրուկ կրճատման, ինչը իր հերթին բացասաբար կազմի Հայաստանի ընդհանուր տնտեության վրա։«Սա կարող է հանգեցնել ոլորտում լուրջ երկրաշարժերի»,– Sputnik Արմենիային ասել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Միության նախագահը չի բացառել նաև, որ շինարարական որոշ ընկերություններ կսնանկանան` անավարտ թողնելով իրենց շինարարական ծրագրերը։