Հունվարի 20-ին իր կուսակիցների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները։
Նրա խոսքով` Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանն էլ Հայաստանից լրացուցիչ երաշխիքներ են պահանջում առ այն, որ միմյանցից թաքնված տարածքային պահանջներ և նկրտումներ չունեն։
Անդրադառնալով տարածքային ամբողջականության հարցին` Փաշինյանը կրկնել է օրեր առաջ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է` հաստատված 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստաի վարչապետի հայտարարությունը, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանությունը փորձում է խաղաղության տապալված գործընթացին արհեստական շունչ հաղորդել։