Վերին Լարսը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վերի Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասել է նա։
Նշվում է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հունվարի 17–ին հայտնել էինք, որ Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: