Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը

Մալուխ
Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում, օրվա ընթացքում խնդիրը կվերացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։
«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշեց մասնագետը։
Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։
Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնեցին տեխնիկական բաժնից։
Նշենք, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ ինտերնետային կապի ընդհանուր խափանումներ են դիտվում։ Նախորդ տարվա հունվարին Հայաստանում գրանցվեց ինտերնետ կապի հերթական լուրջ խափանումը, երբ նույնիսկ բանկային քարտով վճարում հնարավոր չէր իրականացնել։
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում տևական ժամանակով ինտերնետ կապ չլինի․ սցենարները փորձված չեն