ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի -Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը:
«Այս պահին հայտնի է 18 զոհի և 13 վիրավորի մասին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Դոնեցկի Կիրովի շրջանում շուկայի տարածքի գնդակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս տասը մարդ տուժել է: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդել Է, որ Դոնեցկի մի շարք խանութներ հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ: