ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103-ամյակն է։
Երևանի «Русский дом»-ի աշխատակիցները և Առնո Բաբաջանյան հիմնադրամի ներկայացուցիչները, տնօրենն այսօր ծաղիկներ են խոնարհել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կոմպոզիտորի արձանի մոտ:
Երևանի «Русский дом»-ի աշխատակիցները և Առնո Բաբաջանյան հիմնադրամի ներկայացուցիչները Առնո Բաբաջանյանի արձանի մոտ
© Photo : Русский дом в Армении
«Երբ բառերը չեն բավականացնում, օգնության է հասնում Բաբաջանյանի երաժշտությունը»,- ասել է «Русский дом»-ի մշակութային և պատմամշակութային ծրագրերի բաժնի մեր աշխատակից Արամ Գյուրջյանը:
Նշենք, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն Առնո Բաբաջանյան հիմնադրամի հետ համատեղ համերգային ծրագիր կանցկացնի հունվարի 22-ին՝ ժամը 16:00-ին, Բաղրամյան 34 հասցեում:
Երևանի «Русский дом»-ի աշխատակիցները և Առնո Բաբաջանյան հիմնադրամի ներկայացուցիչները Առնո Բաբաջանյանի արձանի մոտ
© Photo : Русский дом в Армении
Նշենք, որ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը համարվում է հունվարի 22-ը: Իսկ ինչո՞ւ է «համարվում»։ Իրականում մաեստրոն ծնվել է մեկ օր առաջ՝ 21-ին։ Բայց երեք տարի անց այդ օրը մահացել է Լենինը։ Այդ կապակցությամբ 15 հանրապետություններում ամենամյա սուգ է հայտարարվել։ Համընդհանուր սգի ժամանակ տոնակատարություն չկազմակերպելու համար հեռատես հայրը փոխել է որդու ծննդյան օրը:
Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվական նոյեմբերի 11-ին լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդություններից։