Աֆղանստանում կործանված ինքնաթիռը Պատայայից բժշկական տարհանում էր իրականացնում. աղբյուր

Ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Բացի ամուսնական զույգից, օդանավում եղել են բժշկական անձնակազմն ու ինքնաթիռի անձնակազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Աֆղանստանում կործանված ինքնաթիռը մասնավոր բժշկական տարհանման չվերթ էր իրականացնում թայլանդական Պատայայից Մոսկվա՝ երկու տեխնիկական վայրէջքներով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թաիլանդի Ուտապաո օդանավակայանի աղբյուրը։ Օդանավակայանը գտնվում է Պատայա առողջարանային քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
«Ինքնաթիռում եղել է ծանր հիվանդ, Ռուսաստանի քաղաքացի, ում Պատայայի հիվանդանոցներից մեկից տեղափոխում էին Ռուսաստան: Նրան ուղեկցել է ամուսինը, անհատ ձեռներեց, նույնպես Ռուսաստանի քաղաքացի, որը և վճարել է չվերթի կատարման համար», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ բացի ամուսնական զույգից, օդանավում եղել են բժշկական բրիգադն ու ինքնաթիռի անձնակազմը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։