Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներն ամուսիններ են Վոլգոդոնսկ քաղաքից

Աֆղանաստան
Աննա Եվսյուկովային միացրած էր թոքերի արհեստական օդափոխման սարք, քանի որ նրա գրեթե բոլոր օրգանները, բացի ուղեղից ու սրտից, չէին գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներն ամուսին էին Վոլգոդոնսկից։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
«Աֆղանստանի լեռներում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Falcon 10 մասնավոր ինքնաթիռը չարտերային սանիտարական չվերթ էր իրականացնում Գայայից (Հնդկաստան) Տաշքենդով դեպի Ժուկովսկի։ Օդանավում եղել են անձնակազմի չորս անդամներ ու երկու ուղևոր՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները՝ ամուսնական զույգը Վոլգոդոնսկից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ասոցիացիայում հաստատել են, որ ինքնաթիռը թռել է թայլանդական Պատայանից, որի հիվանդանոցում Աննա Եվսյուկովան միացել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին, քանի որ նրա գրեթե բոլոր օրգանները, բացի ուղեղից ու սրտից, չէին գործում։
«Ինքնաթիռը Հնդկաստանում լիցքավորվել է և հունվարի 20-ին դուրս է եկել երթուղի, ապա անհետացել ռադարների տեսադաշտից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդել է «Ռոսավիացիան», Աֆղանստանում կործանված Falcon ինքնաթիռում նախնական տվյալներով եղել է 6 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և 2 ուղևոր: Falcon 10-ը չարտերային սանիտարական չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ - Ժուկովսկի երթուղով։
ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ Աֆղանստանում ՌԴ քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռի կործանումից հետո գործ է հարուցվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։
Աֆղանստանում կործանված ինքնաթիռը Պատայայից բժշկական տարհանում էր իրականացնում. աղբյուր