ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից չորսը ողջ են մնացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նման տեղեկություններ են տարածել Աֆղանստանի իշխանությունները։
Մյուս երկու անձի ճակատագիրը դեռ անհայտ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։