ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա» ակումբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»։ Նա խաղացել է բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։
Կամոն Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է։
Նա Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր է դարձել «Փյունիկի» կազմում, Ղազախստանի կրկնակի չեմպիոն է «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր «Կայրաթի» կազմում։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։