Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է համապատասխան քննչական բաժինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում` Մաքսիմա Պալատում: Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մաքսիմա առանձնատան առաջին հարկում գտնվող հարակից պահեստային տարածքում։ Հրդեհաշիջմանը մասնակցել է 24 հրշեջ` 7 մեքենաներով։ Հրդեհն արագ տեղայնացվել է, միայն աննշան նյութական վնաս է պատճառվել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպը քննում է իրավասու քննչական բաժինը։ Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում` Հերոդու Ատտիկու փողոցում։ Դրանից ոչ հեռու գտնվում է հրշեջ բաժինը։
Ղրղըզստանի նախկին նախագահի նստավայրի գրոհի ժամանակ հրդեհ է բռնկվել. տեսանյութ