ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Գերմանիան կարող են համագոործակցել հանքարդյունաբերության ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Վահան Քերոբյանի հանդիպումը Ֆրանցիսկա Բրանտների հետ
Նշվում է, որ Բեռլին կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ ու քննարկել գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները հանքարդյունաբերության ոլորտում։
«Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները»,– ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։