ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Դատախազությունը պահանջում է բաց բաժնետիրական ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 5 անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ընկերության բաժնետոմսեր ու դրամական միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ դիմումի` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 5 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, բաց բաժնետիրական ընկերության 10 հազար 782 բաժնետոմս և 1 մլրդ 233 մլն 132 հազար դրամ, որից
735 մլն 654 հազար դրամը, որ չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել
491 մլն 246 հազար դրամը` որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ
6 մլն 230 հազար դրամը` ավանդ։
Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել: