Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի անդամ. ԶԼՄ

Աղբյուրի խոսքով՝ շենքն օգտագործվել է Սիրիայի կառավարությանն աջակցող իրանցի խորհրդականների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվար-Sputnik. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) անդամ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական տարածաշրջանային միավորման աղբյուրին։
Ավելի վաղ սիրիական SANA պետական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը, հավանաբար, հարձակվել է բնակելի շենքի վրա Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ալ-Մեզզա շրջանում:

«Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ անդամ, մի քանի մարդ վիրավորվել են»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով ՝ բազմահարկ շենքն օգտագործվել է Սիրիայի կառավարությանը աջակցող իրանցի խորհրդականների կողմից: Նշվում է, որ այն ամբողջությամբ ավերվել է հարվածի հետևանքով։
ՌԴ–ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ