ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արագածոտնի մարզում այսօր ժամը 17։30-ի սահմաններում բախվել են վրացական համարանիշներով «Mercedes Vito» ու «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժել է 14 հոգի։ Այս մասին հայնում է shamshyan.com կայքը։
Դեպը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ այսպես կոչված Թալինի խաչմերուկում։
Նշվում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ։ Տուժածներից 2–ին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ, մյուսներին տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն։
«Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է»,– գրված է կայքում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։