ԻՀՊԿ–ի 4 ռազմական խորհրդական է զոհվել Դամասկոսին Իսրայելի հարվածի հետևանքով

Դամասկոսի Մեզզե շրջանի ուղղությամբ օդային հարձակման զոհ են դարձել նաև մի քանի քաղաքացիական անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) չորս ռազմական խորհրդական է զոհվել Սիրիայի մայրաքաղաքի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով: Այս մասին ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

«Ագրեսոր ռեժիմի կործանիչների օդային հարձակման հետևանքով զոհվել են սիրիական ուժերի մի քանի զինծառայողներ և Իրանի Իսլամական Հանրապետության չորս ռազմական խորհրդականներ»,-ԻՀՊԿ-ի հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Գործակալության պնդմամբ՝ Դամասկոսի Մեզզե շրջանի ուղղությամբ իսրայելական օդային հարձակման զոհ են դարձել նաև մի քանի սիրիացի քաղաքացիական անձինք:
Դամասկոսում տան վրա հարվածի հետևանքները. կադրեր
Shargh թերթի տեղեկություններով՝ իրանական ռազմական կազմավորման զոհված սպաների թվում է ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հետախուզության ղեկավարի տեղակալ գեներալ Սադեղ Օմիձադեն: