Սևանից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ

2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկը սիգի որսն արգելվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում Սևանա լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` վերահսկողության միջոցառումներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի աշխատակիցները, ջրային պարեկային ծառայությունը և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Սևանա լճում սիգի որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ
Նշվում է, որ արդյունքում 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ սիգի որսն արգելված է 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկը։