Վթար Երևանում. կա 1 զոհ, 3 տուժած

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել են «Toyota» և «BMW» մակնիշների մեքենաներ, կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1999 թ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակված է»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։
Երևանի Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի վթարը
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Դ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Մ.-ին (ծնված 1969 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Հրազդանից Չարենցավան ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել, կան տուժածներ