ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն քննարկել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։
«Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք է բերվել պայմանավորվածութուն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ։