Շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը. հայտնի է պատճառը

Մարիա Գևորգյանը. Արխիվային լուսանկար
Շախմատիստը նշել է , որ ունի առողջական խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայ շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով»,– գրել է նա։
Նա հույս է հայտնել, որ շուտով կկազդուրվի և Հայաստանից մի քիչ կարոտը կառնի։
Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների մասնակիցներին նա մաղթել է հաջողություն։
Հավելենք, որ Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները մեկնարկել են հունվարի 11-ին և կավարտվեն հունվարի 21-ին: