ՌԴ կապիտալով ընկերությունները զգալի ներդրում են ունեցել ԼՂ հայերին օգնելու գործում. դեսպան

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու գործում գործնականում ցուցաբերել է համերաշխություն, որը գոյություն ունի երկու երկրների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսական կապիտալով ընկերությունները բարձր սոցիալական պատասխանատվություն և մարդկային համերաշխություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու գործում: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
««Գազպրոմը», ՀԿԵ-ն, «Արմենալը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. նրանք, իրոք, շատ բան են արել տեղահանվածներին օգնելու համար։ Դա նաև բնակարանի տրամադրման, ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման օժանդակությունն է։ Այսինքն, իսկապես, գործնականում դրսևորվել է այն ընդհանրությունը, այն համերաշխությունը, որ գոյություն ունի մեր երկրների և ժողովուրդների միջև, և դա շատ կարևոր է», - ասել է դեսպանը։
Նա նշել է, որ առաջին օրերից շատ մեծ ջանքեր են գործադրվել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու գործում իրենց ներդրումն ունենալու համար:
Դեսպանն ավելացրել է, որ պետական մարմինների աջակցությամբ ընդհանուր առմամբ 40 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել, որն իր մեջ ներառում է անհրաժեշտ նյութեր, օբյեկտներ, այդ թվում՝ շարժական էլեկտրակայան` վերաբնակիչների կարիքների բավարարման հարցում անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:
Զգալի օգնություն է ցուցաբերվել նաև «Դոկտոր Լիզա» մարդասիրական հիմնադրամի, ռուսական մարդասիրական նախաձեռնության, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի գծով:
ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա. ՌԴ դեսպան
«Ռուսական արտասահմանյան հաստատությունները նախաձեռնել են տաք հագուստի, հիգիենայի պարագաների հավաքագրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի համար։ Ընդ որում, դա վերևից եկած ինչ-որ բան չէր, դա հենց մարդկանց, հենց աշխատակիցների նախաձեռնությունն էր», - ասել է Կոպիրկինը։
Դեսպանն անդրադարձել է նաև սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահների գործողություններին:
«Ռուս խաղաղապահները (չնայած նրանց այստեղ շատ պահանջներ են ներկայացնում, մենք դա գիտենք), իհարկե, շատ բան են արել, որ էսկալացիա թույլ չտան, խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտան», - ավելացրել է նա:
Մասնավորապես, համապատասխան հենակետերում, դիրքերում ապաստան էին տալիս խաղաղ բնակչությանը, օգնում էին տարհանել նրանց, ովքեր տուժել էին Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի սարսափելի պայթյունից։
ՌԴ–ն ակնկալում է Մոսկվայում Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին․ Կոպիրկին
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ: