ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգային հարցեր է քննարկել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Նշենք, որ այսօր Խավիեր Կոլոմինային ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: