Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

Հունաստանի խորհրդարանի շենքը. Արխիվային լուսանկար
Խումբը ձևավորվել է բավականին բարձր մակարդակով. այն գլխավորել է խորհրդարանական մեծամասնության «Նեա դեմոկրատիա» կուսակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել: Այս մասին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է X սոցիալական ցանցում իր էջում:
Խմբի նախագահ է դարձել խորհրդարանական մեծամասնության՝ «Նեա դեմոկրատիա» («Նոր ժողովրդավարություն») կուսակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսը, փոխնախագահ՝ «Պլևսի Էլեֆթերիաս» («Ազատության ուղի») կուսակցության ղեկավար Զոի Կոստանդնուպոլուն, քարտուղար՝ «Սիրիզա» կուսակցության նախագահ Կատերինա Նոտոպուլուն:
Հունաստանը մտադիր է արշավ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության համար
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները կայացել են 2023 թվականի հունիսին։
Հայաստանի խորհրդարանում համապատասխան բարեկամական խումբը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: