ՀՀ մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում

Հարություն Մերդինյանը. Արխիվային լուսանկար
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
«Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին, որոնք կանցկացվեն փետրվարի 13-19-ը Կահիրեում և 20-26-ը Կոտբուսում համապատասխանաբար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: