Բելառուսի ռազմական դոկտրինում կնշվեն քայլերը ՀԱՊԿ դաշնակիցների դեմ ագրեսիայի դեպքում

Նույն գլխում ամրագրված է միջազգային կազմակերպությունների հովանու ներքո խաղաղապահ գործունեությանը Բելառուսի մասնակցության հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ դաշնակիցների և դաշնակից պետության դեմ ագրեսիայի դեպքում Մինսկի գործողությունների մասին գլուխը ներառվել է Բելառուսի ռազմական դոկտրինի նախագծում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Մենք ի մի ենք բերել և գրանցել ենք մեր բոլոր տեսակետները միութենական պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Դա վաղուց ակնհայտ էր և իրականացում էր պահանջում: Հայտնվել է մի ամբողջ առանձին գլուխ, որը իրավական հիմք է ձևավորում ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների և դաշնակից պետության դեմ զինված ագրեսիայի դեպքում մեր գործողությունների համար», - ասել է նա։
Խրենինը նշել է նաև, որ նույն գլխում ամրագրված է անվտանգության միջազգային կազմակերպությունների հովանու ներքո խաղաղապահ գործունեությանը Բելառուսի մասնակցության հնարավորությունը:
Այլևս ակնկալիք չունենք ՀԱՊԿ–ից. Արմեն Գրիգորյան
Բելառուսի Անվտանգության խորհրդի հունվարի 16-ի նիստում քննարկվել է երկրի նոր ռազմական դոկտրինի նախագիծը, քննարկման արդյունքների հիման վրա որոշվել է փաստաթուղթը լրամշակել և հետագայում հաստատման ներկայացնել համաբելոռուսական Ժողովրդական ժողովում, որը տեղի կունենա ապրիլին: