ԱՄՆ դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին աշխատանքային ընթրիքի է հրավիրել

Նախարար Պապիկյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: