Ադրբեջանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Սյունիքում

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Այսօր ժամը 22:06-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։