ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հավելեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաև հստակեցնել, թե քանի գլուխ ոչխարի մասին է խոսքը։
Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է, որ ադրբեջանցիները Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար են գողացե։ Նրա տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ