Երևանցիները շարունակում են սուր ընկալել թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քաղաքապետարանի մտադրությունը։ Երևանի իշխանությունը որոշել է, որ կորտերը չեն տեղավորվում Օղակաձև զբոսայգին բարեկարգելու նախագծի տրամաբանության մեջ և որոշել են տեղափոխել դրանք այլ վայր։
Ճարտարապետ Կարեն Դոլուխունյանի պնդմամբ` կորտերը ոչ միայն համապատասխանում են այգու տրամաբանությանը, այլ նաև մեր քաղաքի մշակույթի մի մասն են, Երևանի պատմական խորհրդանիշներից մեկը։