Գագիկ Խաչատրյանն արդեն ունի կյանքի խնդիր. Երեմ Սարգսյան

Sputnik
Շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը։ Գագիկ Խաչատրյանն այսօր ևս դատարան է ներկայացել անվասայլակով, շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։ Դատական նիստն էլ ստիպված են եղել ընդհատել ցավազրկողներ ներարկելու համար։
Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի կյանիքն վտանգ է սպառնում։ Գագիկ Խաչատրյանին վիրահատություն է անհրաժեշտ արտասահմանում և դրանից բացի այլ բուժում չկա։ Մինչդեռ դատարանը թույլ չի տալիս մեկնել։
Փաստաբանը հայտնել է, որ միջանկյալ միջոց կիրառելու նոր դիմում են ներկայացրել եվրոպական դատարան։