Բենզինի շուկայում գնանկումը կշարունակվի. Վահե Դավթյան

Sputnik
Մեկ գիշերվա ընթացքում բենզալցակայանների գրեթե բոլոր խոշոր ցանցերում բենզինն էժանացավ ընդ որում նույն չափով։ Մինչև այդ բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում էր 1 լիտրը 520 դրամով, այսօր այն արժե 490 դրամ։ «Պրեմիում» տեսակի բենզինի գինը 550 դրամից դարձել է 530 դրամ։
Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հայաստանյան նավթամթերքի շուկայում գնային քաղաքականության վերաբերյալ կան կարտելային պայմանավորվածություններ։