Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանը հայտնեց, որ ռուսական զենքի որոշ խմբաքանակ, դեռ նախկինում կնքված պայմանագրով, ստացվել է։
Զուգահեռաբար, Հայաստանի իշխանությունը միշտ նշում է անվտանգության և պաշտպանունակության դվերսիֆիկացման մասին և պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ֆրանսիական կամ հնդկական զենքերի խմբաքանակներ ձեռբ քերելու մասին։
Ավանդաբար Հայաստանի հիմնական զենք մատակարարողը եղել է Ռուսաստանը։ Կարո՞ղ է արդյոք տարբեր երկրներից ստացվող զենք-զինամթերքը լրացնել այն ծավալը, որը միշտ ստացել ենք Ռուսաստանից։ Հարցը Sputnik Արմենիան ուղղել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։